Ադրբեջանն օկուպացրած տարածքներում 18 հազար հա տարածք է ականազերծել
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված տարածքներում ականազերծվել է 18 302 հա տարածք։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ աշխատանքները կատարվում են առանց ընդմիջումների։
Նշվում է, որ հայտնաբերվել է 22 230 չպայթած զինամթերք, 17 426 հակահետևակային, 8 755 հակատանկային արկ։ Ադրբեջանի ականազերծման գործակալության ղեկավարն ասել է, որ առաջին հերթին ականազերծվումեն այն տարածքները, որտեղ նախատեսված է ավտոմայրուղիների, երկաթուղու, ենթակառուցվածքների կառուցում, բնակավայրերի հիմնում։
Թե որ հատվածներն են ականազերծվել, ադրբեջանական ԶԼՄ-ները չեն մանրամասնում։ Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին են տրամադրել Ակնայի, Վարանդայի, Կովսականի ականապատ տարածքների քարտեզները։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Հայաստանը պատրաստ է գերիների դիմաց ականապատ դաշտերի քարտեզները փոխանցել Ադրբեջանին
- Զախարովա. Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին փոխանակել ռազմագերիներին և ականապատ դաշտերի քարտեզները
- Ալիևը պահանջել է Հայաստանից ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները
- Ֆրանսիայի ԱԳՆ. Ցանկանում ենք ռազմագերիների և ականապատ գոտիների քարտեզների վերջին փոխանակումներով դրական դինամիկա
- 15 գերեվարված կվերադառնա Հայաստան` Կովսականի ու Վարանդայի ականապատ տարածքների քարտեզների դիմաց
- Վարանդայի բաց դաշտում և ականապատ անտառում խոշոր հրդեհ է բռնկվել
- Ալիևն ասել է, որ ԱՄՆ-ն երաշխավորել է Ակնայի շրջանի ականապատ դաշտերի քարտեզների իսկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան