Ավետիք Չալաբյան. Անվտանգության ոլորտի ի խնդիրները շատ լուրջ են, և համակարգված աշխատանք են պահանջում
Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է.
«Այս օրերին Երևանում անց է կացվում ավանդական «Ինժեներական շաբաթ», որը նվիրված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը մեր երկրում: Դրա շրջանակներում տեղի են ունենում մի շարք ոլորտային քննարկումներ՝ վեր հանելու տվյալ ոլորտների զարգացման հնարավորությունները և խնդիրները, և առաջարկելու հեռանկարային լուծումներ:
Այս քննարկումների շրջանակներում երեկ ես կազմակերպիչների հրավերով պատիվ ունեցա վարելու ռազմարդյունաբերական ոլորտին նվիրված քննարկումը, որին հրավիրված էին ոլորտի խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչները:
Այն այսօր բեկումնային փուլում է գտնվում, և պետական և մասնավոր հատվածների ճիշտ քայլերի դեպքում, հնարավորություն ունի առաջիկայում արագ զարգացում ապրել՝ թե նպաստելով մեր երկրի անվտանգության էական բարձրացմանը, և թե բազմաթիվ որակյալ աշխատատեղեր ստեղծելով մեր տաղանդավոր երիտասարդության համար:
Ոլորտի խնդիրները ևս շատ լուրջ են, և համակարգված աշխատանք են պահանջում, սակայն զուսպ լավատեսությամբ կարող եմ արձանագրել, որ վերջին ամիսներին սայլը տեղից սկսել է շարժվել:
Մենք պայմանավորվեցինք պարբերական դարձնել այսպիսի քննարկումները, և մեր հանրությանը տեղեկացված պահել ոլորտի զարգացման մասին: Մինչ այդ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քննարկման կազմակերպիչներին և մասնակիցներին, և բոլորին հաջողություն ցանկանալ այս պատասխանստու գործում»։
Հարակից հրապարակումներ`
- Այս ամենը ճանապարհ է բացում երկրում որակապես նոր իշխանություն ձևավորելու համար. Ավետիք Չալաբյան
- Ավետիք Չալաբյան. Շուշիի նկատմամբ վերահսկողությունը մեր ինքնիշխանության, անվտանգության առանցքային չափորոշիչն է
- Ավետիք Չալաբյան. Մենք նույնիսկ չենք կարողանում պայմանավորվել, թե ինչն է մեզ համար կարևոր
- Դադարեք «խաղաղության» անվան տակ մեր հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնումը. Ավետիք Չալաբյան
- Ավետիք Չալաբյան. 3-րդ կորպուսի պատասխանատվության գոտում թշնամուն և ոչ մի մետր հող չենք զիջել
- Ավետիք Չալաբյան. Պետք է կանխել այն վերահաս վտանգները, որը խոստանում է Փաշինյանի անակնկալ վերհառնած իշխանությունը
- Ավետիք Չալաբյան. Ես ընտրելու եմ մեր պետության փրկության հույսը
- Ավետիք Չալաբյան. Նոր իշխանությունը պետք է ի վերջո գիտակցի, որ ինքն այլևս սխալվելու իրավունք չունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան