Նույն ոճով բացառապես Ադրբեջանն ու Թուրքիան են արձագանքում ՄԻՊ-ի հայտարարություններին․ Ա․ Վարդևանյան
«Հայաստան» դաշինքի նախաձեռնած «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն անդրադառնալով ՄԻՊ-իգործունեությանն և իշխանությունների կողմից հնչեցրած քննադատություններին, ասաց․
«ՄԻՊ-ի գործունեություն բացառապես բխում է ՀՀ պետական և ազգային շահերից, երբ շեշտադրվում է ՝ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական զորքերը ոչ միայն ապօրինի մուտք են գործել ՀՀ սուվերեն տարածք, այլև ինժեներական աշխատանքներ են կատարվում և դիրքավորում։ ՄԻՊ-ի այսպիսի հայտարարությունից հետո տեսնում ենք ինչպես են ՀՀ ՊՆ-ն, ԱԽ քարտուղարը ոչ միայն քննադատում են, այլև հայտարարության օբյեկտիվությունն են կասկածի տակ դնում։
Նորություն չեմ ասի, որ նույն ոճով բացառապես Ադրբեջանն ու Թուրթիան են արձագանքում ՄԻՊ-ի հայտարարություններին։Ո՞նց կարող է լինել, որ ՀՀ իշխանությունները նման վարքագիծ դրսևորեն։ Ինքնին իշխանությունները մտածում են ոչ թե սպառնալիքների ու վտանգների մասին, նման հայտարարությունների դեմ պայքարում է ՝ փաստացի վերածվելով ՀՀ-ի համար սպառնալիքի»։
Վարդևանյանի խոսքով՝ ՀՀ-ի վերջին ամիսներին միակ դրական փաստացի քայլն էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ներկայացվեց գանգատ ՄԱԿ-ի արդարության դատարան։
«Հիմնական թերությունն այնտեղ, որ կար, դա Թուրքիայի դերակատարումը այնտեղ չշեշտելն էր։ Երբ հենց նույն այս իշխանությունները 44-օրյա պատերազմի ընթացքում եթե ոչ ամեն օր ապա ամեն օրումեջ խոսել են թե որքան մեծ է Թուրքիայի դերակատարումը, պանթուրքիզմի ծրագիրն է։ Գանգատում իրավաբանները օգտագործել են Արցախի հանրապետություն եզրույթը, օգտագործել են միջազգային հացագործությունների բնութագիրը գանգատի մեջ, սա շատ կորևոր է, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ այս իշխանությունները կարծես ամեն կերպ փորձում են խուսափել այդ գանգատը ճիշտ ներկայացնելուց, խուսափում են Արցախի Հանրապետություն բառը գործածելուց»,- ասաց Վարդևանյանը։
Պատգամավորի խոսքով, եթե ՀՀ-ն վճռական քայլեր չի ձեռնարկում այն ամենի վերաբերյալ ինչ տեղի ուենցավ 44-օրյա պատերազմի ընթացում փաստորեն թույլ է տալիս դրա կրկնումը։
«Եթե ՀՀ վարքագիծը լիներ պատշաճ, ապա Գեղարքունիում և Սյունիքում կատարվածը տեղի չէր ունենա»,- ասաց Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ՄԻՊ հեռակա բանավեճը շարունակվում է. Հայտարարություններին հեռախոսազրույց է հաջորդել
- ՄԻՊ-ն արձագանքել է ՊՆ հերքմանը՝ ներկայացնելով ապացույցներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան