22.10.2021. Արցախում կորոնավիրուսի 67 նոր դեպք է գրանցվել
Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 21-ին կատարվել է 249 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք է գրանցվել, այդ թվում 4 երեխա: Վարակակիրներից 53-ը Ստեփանակերտ քաղաքի, 8-ը՝ Մարտակերտի, 5-ը՝ Ասկերանի և 1-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 120 վարակակիր: Բժիշկները 16 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 42-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15355 քաղաքացու հետազոտություն, որից 1548-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 21.10.2021. Արցախում կորոնավիրուսի 46 նոր դեպք է գրանցվել
- 20.10.2021. Արցախում կորոնավիրուսի 35 նոր դեպք է գրանցվել
- 19.10.2021. Արցախում կորոնավիրուսի 31 նոր դեպք է գրանցվել
- 18.10.2021. Արցախում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մեկ մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան