Բայդենի կանգնած տարօրինակ դիրքը քննարկումների առարկա է դարձել
Twitter-ի օգտատերերը ակտիվորեն քննարկում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պահվածքը ընտրողների հետ վերջին հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Մինչ հաղորդավարը ԱՄՆ-ում գնաճի տեմպերի մասին հարց էր կարդում, Սպիտակ տան ղեկավարը կանգնել էր՝ արմունկները ծալած ու բռունցք առած։ Նա այս դիրքում կանգնած է մնացել մոտ տասնհինգ վայրկյան։
Այս կադրերն արագ տարածվել են սոցիալական ցանցերում և առաջացրել մեկնաբանությունների տարափ:
«Իմ երեխան նույնն է անում, երբ ցանկանում է օգտվել զուգարանից»,- գրել է Halloween Guy Don Diesel անունով օգտատերը:
«Գուցե նա կորցրել է մկանային հիշողությունը, որովհետև օրվա ընթացքում երկու ելույթ է ունեցել», - հեգնել է մեկ այլ օգտատեր: