Ո՞վ կփոխարինի Դավիթ Սեդրակյանին
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից: Այդ մասին հայտնել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Yerkir.am-ը գրում է, որ 2021 թ. հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Հայաստան» դաշինքը ստացել էր 29 պատգամավորական մանդատ:
Ըստ ցուցակի` Սեդրակյանից հետո պատգամավոր պետք է դառնա Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Նա օրեր առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում վերընտրվել է Գորիսի խոշորացված համայնքի ղեկավար և, ըստ երևույթին, կհրաժարվի մանդատից:
Առուշանյանին ցուցակում հաջորդում է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը, որը «Հայաստան» դաշինքի ցուցակում 33-րդն էր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան