Իմունոլոգը՝ պատվաստումներին կորոնավիրուսի ադապտացվելու հետևանքների մասին
Իմունոլոգ Նիկոլայ Կրյուչկովը լրագրողներին ասել է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ, եթե կորոնավիրուսը հարմարվի պատվաստանյութերին։ Նրա խոսքով՝ վիրուսն ի վիճակի է փոխել իր հատկությունները և՛ բացասական, և՛ դրական և դառնալ ավելի քիչ վարակիչ։ Այս մասին գրում է MK-ն։
Կրյուչկովը հավելել է, որ մինչ այժմ պատվաստանյութերի արդյունավետության նվազում է գրանցվել 10-15%-ով։
«Երբ վիրուսը հարմարվում է պատվաստանյութերին, այն ժամանակ փոխում է իր մյուս հատկությունները, ընդհանրապես կարող է լինել վարակելիության նվազում»,- նկատել է իմունոլոգը՝ վստահեցնելով, սակայն, որ նոր շտամները չեն կարող ամբողջությամբ զրոյացնել պատվաստանյութերի արդյունավետությունը։