Լիլիթ Գալստյան. Ադրբեջանում ցնծության մեջ են․ Հայաստանում իրենց պետական շահերի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.
«Զարմանալի եղբայրական սինխրոնությամբ են աշխատում ՀՀ իշխանություններն ու Ադրբեջանը։
Մինչ Եվրոպայից լսում ենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանը Ա դասի, բարձակարգ, հանրային բացառիկ վստահություն ունեցող պաշտոնյա է/ ինչը մեզ համար անգամ ապացուցելու կարիք չունի/, ԱԽՔ քարտուղարը շտապում է նրան հակահեղափոխական ու ոչ անաչառ անվանել։
Դե, Ադրբեջանում էլ, պարզ է՝ ցնծության մեջ են․ Հայաստանում իրենց պետական շահերի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է․․․
Եվ որքա՜ն դժվար է ձեզ՝ ձեզ արժանի բառելով բնութարել ու մնալ նորմատիվ բառապաշարի մեջ։
Ու ես չեմ զարմանա, որ վաղը դաշտային դատարանների/Խունվեյբին, տրոյկա/ մասին մի օրինագիծ բերեք ու 24-ժամյա ռեժիմումում քվեարկեք։
Չեմ զարմանա․․․»։
Հարակից հրապարակումներ`
- Հպարտություն է, երբ միջազգային ամենահեղինակավոր մակարդակներում հայտարարվում է ՀՀ ՄԻՊ «A» կարգավիճակի, որևէ մեկից կախում չունենալու մասին. Թաթոյան
- Վենետիկի հանձնաժողով․ Ապահովել ՄԻՊ-ի բյուջեի անկախության երաշխիքները