Լյուքսեմբուրգն առաջինն է Եվրոպայում, որն օրինականացրել է կանեփի աճեցումն ու օգտագործումը
Լյուքսեմբուրգում չափահասներին կթույլատրվի աճեցնել մինչև չորս կանեփի բույս իրենց տներում կամ այգիներում՝ համաձայն օրենքների, որոնք Լյուքսեմբուրգը կդարձնեն Եվրոպայում առաջին երկիրը, որը կօրինականացնի թմրանյութի արտադրությունն ու օգտագործումը։ Այս մասին գրում է «The Guardian»-ը։
Օրենքի համաձայն՝ 18 տարեկանից բարձր մարդիկ կարող են օրինական կերպով յուրաքանչյուր տնային տնտեսությունում կանեփի մինչև չորս բույս աճեցնել անձնական օգտագործման համար։
Սերմերի առևտուրը նույնպես կթույլատրվի առանց հիմնական հոգեակտիվ բաղադրիչի՝ տետրահիդրոկաննաբինոլի (THC) քանակի կամ մակարդակի սահմանափակումների։ Կառավարությունն ասել է, որ սերմերը կարելի է գնել խանութներից, ներմուծել կամ պատվիրել առցանց:
Հանրային վայրերում կանեփի կամ կանեփի արտադրանքի օգտագործման, փոխադրման և առևտրի իրավական արգելքը կշարունակի գործել: