Սենյակային ընդդիմություն չենք և քննարկումներով չենք բավարարվելու,կունենանք հանրահավաք․Իշխան Սաղաթելյան
Այսօր կարող եք համարել մի նոր գործընթացի սկիզբ։ Այս մասին «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Մեր քննարկումում հրավիրված են գիտնականներ, վերլուծաբաններ, փորձագետներ, և թեման Հայաստանի ու Արցախի սահմաններին տիրող իրավիճակն է և դրա լուծման ուղղությունները։ Ո՞րն է մեր պայքարի բուն առարկան․ փրկել Հայաստանը և Արցախը։ Այո, գտնում ենք, որ Հայաստանում պետք է ձևավորվի ազգային դիմադրություն՝ կանխելու համար Հայաստանի թուրքացումը, կանխելու համար այս իշխանությունների կողմից երկիրը նոր կապիտուլյացիայի տանելու գործընթացը»,- ասաց նա։
Պարզաբանելով խոսքը՝ Սաղաթելյանը նշեց, որ իրենց և այսօրվա իշխանությունների պատկերացումները երկրի ապագայի մասին տարբեր է։
«Դա է մեր հակազդեցության բուն պատճառը։ Իրենց պատկերացրած Հայաստանը այլ ճանապարհ ունի, մեր պատկերացրածը՝ այլ։ Մենք գտնում ենք, որ այն, ինչ կատարվում է և դա ներկայացնում են իբրև կոմունիկացիաների ապաշրջափակում, տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացում, այս ամենը կեղծ է, իրականությունից կտրված գործընթացներ են, այդ ամենը տեղի է ունենալու Հայաստանի կենսական շահերի հաշվին։ Գտնում ենք, որ այն ինչ կատարվում է , լինելու է նոր կապիտուլացիայի պայմանագիր։ Այսինքն՝ Հայաստանն իրականացնելու է նոր զիջումներ։ Դա կանխելու համար գտնում ենք համահայկական ուժերով պետք է ձևավորվի ազգային դիմադրություն՝ ցույց տալով աշխարհին և այս չարիքի իշանությանը, որ ժողովուրդը համաձայն չէ այս ընթացքին և դուրս է գալիս պայքարի»,- հավելեց նա։
Սաղաթելյանը հայտնեց, որ բացի քննարկումներից, նախատեսվում են հանրահավքի անցկացում։
«Սենյակային ընդդիմություն չենք և քննարկումներով չենք բավարարվելու։ Առաջիկայում այս օրակարգով կունենանք մեծ հանրահավաք»,- ասաց պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում