Աշխարհին պետք է ցույց տալ, որ հայ ժողովուրդը չի համակերպվել պատերազմի արդյունքների հետ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Երբ խոսում ենք Հայաստանի՝ որպես աշխարհաքաղաքական գործոնի և Արցախի դերակատարության բարձրացման մասին, մեր հիմնական խնդիրը պետք է դառնա աշխարհին ցույց տալ, որ հայ ժողովուրդը չի համակերպվել պատերազմի արդյունքների հետ»,- «Հայաստան» դաշինքի կազմակերպած «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նա նշեց, որ միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ այստեղ համակերպվածություն չկա։
«Այսինքն այսօր կարևոր է գտնել ազգային դիմադրության հիմքերը, բարձրաձայնել, հնարավորիսն մեծ հնչեղության տալ»,- ընդգծեց քաղաքագետը։
Նա նաև նշեց, որ չպետք է անվերադարձ կորուստներ թույլ տալ, պետք է փորձել մի քիչ առաջ նայել, ոչ միայն ուշադրության կենտրոնում պահել այսօր առկա օրհասական խնդիրները, նաև այն հարցերը, որոնք կարող է մեզ սպառնալ 5-10 տարի անց։
«Մենք անընդհատ խոսում ենք Սյունիքի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին, որ Ադրբեջանը դիրքեր է գրավում, բարենպաստ պայմաններ է ստեղծում իր համար հետագայում հնարավոր ռազմական ագրեսիայի տեսակետից։ Ցավոք սրտի, նույնիսկ փորձագիտական շրջանակներում շատ կարճաժամկետ խնդիրներն են քննարկվում։
Օրինակ, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցող զարգացումները դիտարկում ենք առանձին, կարծես կապված չեն Սյունիքի սահմանի խախտման փաստի հետ, մինչդեռ Գեղարքունիքում նրանք այնպիսի դիրքեր են գրավել, որտեղից հնարավոր է մի քանի ժամվա ընթացքում կտրել Սելիմի լեռնանցքը, փաստացի չեզոքացնել Սյունքի հետ կապը Հայաստանի ողջ տարածքից»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ռուստամյան. Հայաստանն այսօր աշխարհաքաղաքական գծի վրա պահողը Սյունիքն է
- «Ո'չ Հայաստանի թրքացմանը և ո'չ Արցախի հայաթափմանը» կարգախոսով ենք գործելու. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին