Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն իր կնոջ հետ միասին հոկտեմբերի 21-ին այցելել էՀայոց ցեղասպանության թանգարան, հայտնում են թանգարանից։
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Նրանք շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Գեորգի Ռոմանովըը նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով պարոն Գեորգի Ռոմանովին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար՝ Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրել է Հոշոտված Հայաստան հուշագրության անգլերեն հատորը, որտեղ Ավրորա Մարդիգանյանը պատմում է նաև Նիկոլայ Նիկոլաևիչ Ռոմանովի աջակցության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները