Պուտինը Փաշինյանին ու Ալիևին խորհուրդ է տվել, թե ինչպես պատասխանեն իրենցից դժգոհողներին
Պուտինը Փաշինյանին ու Ալիևին խորհուրդ է տվել, թե ինչպես պատասխանեն իրենցից դժգոհողներին Արցախում արյունահեղության դադարեցումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ կարևոր բանը համարում է տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորումների հասնելը։
«Այդ պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները որպես երկարաժամկետ, և երկու կողմերն էլ գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները։ Այս հարցում բոլորն են շահագրգիռ»,-«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ասել է նա։
Նա նշել է, որ երկու երկրներում էլ իշխանությունների քաղաքական որոշումերից դժգողոներ կլինեն։
«Միշտ կան քաղաքական ուժեր, որոնք ինչ-որ բանից դժգոհ են, կամ էլ կարծում են, որ կարելի էր անել ավելի լավ։ Դրա համար միշտ կա հետևյալ պատասխանը. «Փորձիր անել ավելի լավ»»,-նշել է Պուտինը։
Նա նշել է, որ կողմերի ջանքերը պետք է հանգեցնեն գլխավոր նպատակների իրականացմանը, դրանք են երկու պետությունների անվտանգ համակեցությունն ու տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը։
«Հնարավո՞ր է դա նաել։ Հնարավոր է»,-հայտարարել է նա։