Ռյազանի շրջանի գործարանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի զոհերի թիվը հասել է 16-ի
ՌԴ Ռյազանի մարզում վառոդի արտադրամասում բռնկված պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը հաստատել է մահացածների մասին տեղեկատվությունը:
«Նախնական տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 11:30-ին, միջադեպի հետևանքով զոհվել է 16 մարդ»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռյազանի շրջանի «Էլաստիկ» գործարանի տարածքում վառոդի արտադրության արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ է զոհվել: