Առնվազն երեք մարդ է զոհվել Ռուսաստանում՝վառոդի արտադրամասում բռնկված հրդեհից
Ռյազանի շրջանում վառոդի արտադրամասում բռնկված հրդեհի հետևանքով 3 մարդ է մահացել, կան տուժածներ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայություններին:
«Հրդեհը բռնկվել է «Էլաստիկ» գործարանի այն արտադրամասում, որտեղ արտադրվում է վառոդ: Երեքը մարդ զոհվել են»,-ասել է աղբյուրը:
Նախնական տեղեկություններով՝ զոհվել է երեք մարդ: Եվս մեկը այրվածքներով հոսպիտալացվել է: Ընդհանուր առմամբ, տուժել է մոտ 15 մարդ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հրդեհը չի սպառնում բնակչությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան