«Ո'չ Հայաստանի թրքացմանը և ո'չ Արցախի հայաթափմանը» կարգախոսով ենք գործելու. Սեյրան Օհանյան
«Այսօր Հայաստանն ու Արցախը հայտնվել են այն իրավիկճակում, երբ շարունակական են աշխարհի ուժային կենտրոնների շահերի բախումները մեր տարածաշրջանում»,- «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկման մեկնարկին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա նկատեց, որ թուրք-ադրբեջանական սադրանքի արդյունքում որոշ դերակատարների թուլատրվել է մուտք գործել Հարավային Կովկաս և հայկական պետությունները հայտնվել են բարդ իրավիճակում:
Շեշտելով, որ անցած մեկ տարվա ընթացքում լիարժեք գնահատական չի տրվել կատարվածին և դրանից հետո ստեղծված իրավիճակին՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Այս իրավիճակի ոչ ճիշտ ախտորոշումն է, որ անորոշություն է բերում և՛ Հայաստանի, և՛ Արցախի հեռանկարի համար և այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի փորձենք այդ գնահատականը տալ և դրա արդյունքում որոշումներ ընդունել»:
«Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտնեց, որ ընդդիմության համար ակնհայտ է պատերազմի պատճառները և հետևանքները, բայց նաև ցավալի է, որ այն Հայկական պետությունների համար շարունակական է դարձրել այս պարտությունների և անհաջողությունների շարանը, որոնք արդեն ՀՀ-ի տարածքում են՝ սահմաններին:
«Ակնհայտ և ստվերային որոշակի երևույթներ են տեղի ունենում, որոնց կանխարգելմանն էլ պետք է ուղղված լինի մեր ընդհանուր աշխատանքը»,-ասաց բանախոսը և հայտարարեց, որ ընդդիմության նախաձեռնած միջոցառումների առանցքում դրված է մեկ նպատակ՝ ազգային դիմադրողականության ստեղծումը:
Նրա խոսքով՝ «Ո՛չ Հայաստանի թրքացմանը և ո՛չ Արցախի հայաթափմանը»,-կարգախոսի ներքո է գո8ծելու ընդդիմությունը և նման քննարկումների ընթացքում ընդհանուր հայտարարի գալուց հետո կորոշեն հետագա անելիքները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին