Գիտնականները հայտնաբերել են դիետաների ազդեցությունը քաղցկեղի վրա
Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում պարզել են, որ բեռնաթափող դիետաներն օգնում են դանդաղեցնել քաղցկեղային ուռուցքների զարգացումը։ Գիտական հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում, գրում է MK-ն։
Նշվում է, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և Դանա-Ֆարբերի ուռուցքաբանության ինստիտուտի գիտնականներն ասել են, որ բեռնաթափող կամ կետոգենիկ (ցածր ածխաջրային սննդակարգ` ճարպերի և սպիտակուցների չափավոր քանակությամբ) դիետաները կարող են ազդել ուռուցքի աճի վրա, քանի որ դրանք նվազեցնում են առկա նյութի քանակը:
Ի թիվս այլ բաների, նրանք եզրակացրել են, որ գլյուկոզան մեծ դեր չի խաղում ուռուցքի աճի դանդաղեցման գործում:
Գիտնականները պարզել են, որ բեռնաթափող սննդակարգ պահելու դեպքում արյան մեջ գլյուկոզայի և լիպիդների մակարդակը նվազում է, իսկ կետոգենիկ դիետայի դեպքում՝ ավելանում: Իսկ առանց լիպիդների քաղցկեղի բջիջները չեն կարող կառուցել իրենց բջջային թաղանթները, ուստի ստիպված են իրենք զբաղվել այդ նյութերի արտադրությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան