«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկուսացել է թիմից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ մեկուսացել էր` չէր շփվում թիմի հետ: Անգամ ՏԻՄ ընտրություններից հետո չէր հավաքել թիմին, որ «դուխ» տար և կատարվածը վերլուծեր։ Միակ մարդը, ով վերջին շաբաթներին ելումուտ է անում և անմիջական կոնտակտ ունի նրա հետ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է։ Նա գրեթե ամեն օր երեկոյան հյուրընկալվում է կառավարական առանձնատանը և մի քանի ժամ առանձնանում նրա հետ։
Թե ինչու հենց Ռուբինյանը, և ինչ հարցեր են ժամերով քննարկում, մեր աղբյուրները չգիտեն: Ենթադրում են, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապը նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի փոխարեն այժմ ապահովում է Ռուբեն Ռուբինյանը, բայց դա ընդամենը վարկած է։ Մեզ ասացին, որ վերջին շաբաթներին անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին չի վստահում, որովհետև մամուլում գրվել է, որ ռուսները նրան են տեսնում վարչապետի պաշտոնում, և Հայաստանում ռուսական ազդեցության շրջանակներին ասվել է` աջակցեք վերջինիս: Երեկ երեկոյան Փաշինյանը վերջապես հանդիպեց թիմակիցների հետ․ նա ԱԺ էր եկել՝ ՔՊ խմբակցության հետ քննարկելու իրավիճակը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան