Կինը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով. ԱՆ
Առողջապահության նախարարությունից հայտնում են.
«Մեծ ցավով հայտնում ենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով։
Մասնագետներն արեցին առավելագույնը նրա կյանքը փրկելու համար, բայց, ցավոք, փրկել չհաջողվեց»։
Շատ օգտատերեր ցավակցություն են հայտնում կնոջ հարազատներին, սակայն սխալ են համարում, որ պետական գերատեսչությունը շեշտել է՝ կինը արցախյան երրորդ պատերազմում որդի է կորցրել։
«Հլը էս պիղծերին նայեք։ Իրանք Կովիդի դեմ պայքարը տապալեն, իրանք էլ զոհվածի հղի մոր թեմա շահարկեն։ Դուք առհասարակ սրբություն, էթիկա, կարմիր գիծ չունե՞ք»,- գրել է ադերբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Հարակից հրապարակումներ`
- Հղիության ժամանակ կովիդով վարակվելը ռիսկային է վաղաժամ ծննդաբերության և վիժման առումով. Համաճարակաբան
- Մենք վերջերս կրկին ունեցել ենք կովիդից հղի կնոջ մահվան դեպք, նաև ներարգանդային մահ է գրանցվել. Գեորգի Օկոև
- Անահիտ Ավանեսյանը չգիտեր, որ կովիդի որոշ պատվաստանյութեր հղիների համար հակացուցված են
- Գրանցվել է COVID-19-ով վարակված հղիի մահվան դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան