Ատեստավորման մրցույթի կազմակերպման ընթացակարգում կոռուպցիոն ռիսկեր կան․ Ուսուցիչ
Դրական է, երբ պետությունը փորձում է վերահսկել կրթական ոլորտը, սակայն այն պետք է սկսել ճիշտ տեղից։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց աշխարհագրագետ, «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղթող Տիգրան Ենգիբարյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության կազմակերպած ուսուցիչների ատեստավորման մրցույթին։
Ենգիբարյանը սովորել է արտերկրում։ Այժմ դպրոցում դասավանդելուց բացի, վերապատրաստում է ուսուցիչների։
«Ուսուցչի աշխատավարձն ատեստավորման միջոցով բարձրացնելն անտրամաբանական է։ Ուսումնասիրել եմ թեստերը և որպես մասնագետ կարող եմ ասել, որ որևէ մեթոդական, մանկավարժական մոտեցման մասին ոչինչ չկար։ Իսկ ուսուցիչը միայն առարկայի մասնագետը չէ։ Այսինքն՝ գուցե ես լավ տիրապետում եմ նյութին, սակայն չեմ կարողանում դրսևորել ինձ դասասենյակում։ Ուղղակի չոր դնել և միայն առարկայի վերաբերյալ ուսուցչի գիտելիքները ստուգել, այդ դեպքում Մանկավարժական համալսարանն ինչո՞ւ է ինձ տվել բակալավրի կամ մագիստրոսի վորակավորում։ Գուցե ճիշտ կլինի վերահսկել բո՞ւհը, հետո անդրադառնալ բուհի արտադրանքին։ Կարծում եմ՝ միանգամից անվստահություն հայտնել ուսուցչի գիտելիքին, ճիշտ չէ»,- ասաց ուսուցիչը։
Անդրադառնալով տարբեր ոլորտներում աշատավարձերի բարձրացումներին, Ենգիբարյանը նկատեց․
«Ոստիկանների աշխատավարձը բարձրացվեց,նաև բարձրաստիճան պաշտոնյաներինը, քանի ՞ մրցույթ հայտարարվեց դրա համար և ի՞նչ սկզբունքով բարձրացվեց։ Եթե Կառավարությունում ասում են՝ ԱԺ-ում պետք է աշխատի լավ մասնագետ,որը պահանջում է բարձր աշխատավարձ։ Ստացվում է, որ դպրոցներում աշխատողները վատ մասնագետնե՞ր են և բարձր աշխատավարձ ստանալու իրավունք չունե՞ն»։
Երիտասարդ ուսուցիչն անարարդար է համարում այս պահին գործող ուսուցիչների վարձատրման սկզբունքը։
«Ես մագիստրոս եմ, սովորել եմ նաև Եվրոպայում, բայց միևնույն ժամանակ դպրոցում աշխատում են բակալավրի միջին մասնագիտական կրթություն ունեցող անձիք․որոնք նույն սկզբունքով են վարձատրվում ,դասաժամի համար նույն գումար ենք ստանում։ Այս երևույթն էլ ինձ է վրդովեցնում։ Ինչո՞ւ պետք է ես ավելի շատ սովորեմ , ավելի շատ վճարեմ՝ ուսման համար, սակայն վարձատրությունը նույնը լինի և դեռ նույն մարդկանց հետ պետք է մրցույթի մասնակցե՞մ ՝ կասկածի տակ դնելով իմ առարկայի իմացությունը։ Ստացվում է պետությունը կասկածում է իմ գիտելիքների վրա»,- ասաց աշխարհագրագետը։
Երիտասարդ աշխարհագրագետն ամեն դեպքում կարծում է, որ մրցույթի չափորոշիչները պետք է ներդրվեր ոլորտի մասնագետների հետ քննարկումնների արդյունքում, նաև ուսուցիչների շրջանում պարզաբանվեր՝ ի՞նչ է իրենից ենթադրում այն։
Տիգրան Ենգիբարյանի խոսքով՝ չի պարզաբանվել և մակերեսային է ներկայացվել , թե ինչ բնույթի հարցեր են լինելու թեստերում։ Նրա կարծիքով ՝ պետությունն այս հարցում շտապել է և գուցե դա է պատճառը, որ մանկավարժների մեծ մասը չի անցել քննությունը։
Մասնագետն ատեստավորման մրցույթի կազմակերպման մասով նաև կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։
«Մրցույթի կազմակերպման ընթացակարգն օրինակ կոռուպցիոն ռիսկ է, ինչ-որ լսարանում են նստում, առանձին թղթեր են բաժանում , վերցնում։ Նման պարագայում ռիսկը միշտ էլ կա։ Կոռուպցիոն ռիսկ չի լինի իմ առաջարկած տարբերակի դեպքում, եթե բոլորի աշխատավարձը բարձրացնեն, հետո կազմակերպեն մրցույթ։ Դա նաև պետք է հենված լինի մանկավարժամեթոդական, ուսուցչի կարողությունների ուսումնասիրման վրա։ Դպրոց ասելով մենք չենք հասկանում ակադեմիա, որպեսզի ստուգենք ակադեմիական գիտելիքները։ Այլ տարբերակ չեմ տեսնում»
Նա առաջարկում է բոլոր ուսուցիչների աշխատավարձը բարձրացնել 300 000 դրամի չափով , որից հետո մրցույթ կազմակերպել՝ եթե շեմը չեն հաղթահարի աշխատավարձը կիջնի։
Հիշեցնենք, որ օրերս ԿԳՄՍ նախարարը հայտնեց կամավոր ատեստավորման մրցույթի արդյունքները։ Ըստ նրա՝ մասնակցած ուսուցիչների 47.2%-ն է միայն շեմը հաղթահարել։
Հարակից հրապարակումներ`
- Ուսուցչի միջին աշխատավարձը մեկ դրույքի համար կազմում է մոտ 125 հազար դրամ․ նախարար
- Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47.2%-ն է շեմը հաղթահարել. Վահրամ Դումանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան