Գառզուի և Ժանսեմի ցուցահանդեսի փակում-դասական համերգ՝ մեկ օրում նույն տանիքի տակ
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հոկտեմբերի 17-ից «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված ճեմասրահներում անցկացվում է «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդես` համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի գեղանկարիչներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907 – 2000թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920 – 2013թթ.) գրաֆիկական աշխատանքների ցուցադրությամբ:
Կազմակերպիչները հայտնում են, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00 կանցկացվի ցուցահանդեսի փակման արարողությունը, որին կհաջորդի կամերային երաժշտության համերգ:
Ելույթ կունենան Ղ. Սարյանի անվան լարային քառյակը և Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր)։
Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները