Երևանում ելույթ կունենա «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր Գիլ Շահամը
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանում ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար, «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր Գիլ Շահամը։ Այս մասին հայտնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նա ելույթ է ունեցել աշխարհի հեղինակավոր բեմերում, հանդես է եկել Բեռլինի, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Բոսթոնի, Չիկագոյի, Փարիզի սիմֆոնիկ և շատ այլ հանրահայտ նվագախմբերի հետ։ Գիլ Շահամը նվագում է Ստրադիվարիուսի 1699թ․ «Կոմսուհի Պոլինյակ» ջութակը։
Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆելիքս Կորոբով. Մանկուց շփվել եմ հայկական մշակույթի հետ
- «Արմենիա» փառատոնին կհյուրընկալվեն դաշնակահար Ռեմի Ժենյեն և դիրիժոր Ֆելիքս Կորոբովը
- «Արմենիա» փառատոնի շրջանակում հանդես կգան Ֆումիակի Միուրան և Կոնրադ վան Ալֆեն
- Դաշնակահար Յոլ Ում Սանը ելույթ կունենա «Արմենիա» փառատոնի շրջանակում
- Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա «Արմենիա» փառատոնի շրջանակում
- «Արմենիա» փառատոնի շրջանակում հանդես կգա 17 մենակատար, 11 դիրիժոր