Կրթություն, գիտություն 18:28 23/10/2021 Հայաստան

Հետազոտություն. Ակնկալվում է ստեղծել նոր գործիքներ, որոնք հնարավորություն կտան ստանալու քիրալային կառուցվածք ունեցող նյութեր

ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Ազոլների հենքի վրա ասիﬔտրիկ օրգանոկատալիզ սինթեզ և ակտիվություն» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: Ծրագրով նախատեսվում է 1,2,4- և 1,2,3-տրիազոլների հենքի վրա ստանալ ամինոթթվային մնացորդ պարունակող ազոլների նոր ածանցյալներ, որոնք կարող են գտնել կիրառություն ասիմետրիկ սինթեզում: Այս մասին հայտնում են ԵՊՀ հանրային կապերի ծառայությունից։ 

ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության մրցույթի արդյունքում ԵՊՀ-ից 5 թեմա երաշխավորվել է ֆինանսավորման, որոնցից մեկն «Ազոլների հենքի վրա ասիﬔտրիկ օրգանոկատալիզ սինթեզ և ակտիվություն» թեման է:

Ներկայացվող նախագծի նպատակն է 1,2,4- և 1,2,3-տրիազոլների հենքի վրա ստանալ ամինոթթվային մնացորդ պարունակող ազոլների նոր ածանցյալներ, որոնք կարող են կիրառություն գտնել ասիմետրիկ սինթեզում՝ որպես Բրոնստեդի հիմքեր և/կամ լիգանդներ անցումային շարքի մետաղներով կատալիզվող ռեակցիաներում։ 

Ֆինանսավորման երաշխավորված թեման, Քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, քիմ. գիտ. թեկնածու Արմեն Գալստյանի ղեկավարությամբ, ներկայացրել է  հետազոտական խումբը, որում ներառված են Օրգանական քիմիայի ամբիոնի դոցենտ Մելանյա Սամվելյանը, հայցորդ Վարդգես Ֆրանգյանը, ֆակուլտետի շրջանավարտ Զորայր Մարդիյանը և մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Տիգրան Եգանյանը:

Արմեն Գալստյանն ասել է, որ ներկայացված թեմայի վերաբերյալ հետազոտություններն իրականացվում են ընդամենը քսան տարի. «Գիտության մեջ ասիմետրիկ սինթեզը շատ արդիական է: Կենսաբանորեն բազմաթիվ ակտիվ նյութեր ունեն տարածական հստակ կառուցվածք, և հնարավոր գործիքները, որոնց ստեղծումը թույլ կտա ստանալ ակտիվ միացություններ, ևս արդիական են։ Ճիշտ է, մենք միշտ կրկնօրինակում ենք բնությանը, բայց սինթետիկ կառուցվածքները կարող են շատ ավելի հետաքրքիր ակտիվություն և հատկություններ ունենալ, քան բնական կառուցվածքները»։

Նրա խոսքով, ասիմետրիկ սինթեզը հիմնականում մեծ կիրառություն ունի ֆարմքիմիայում. «Դեղերի օրգանական միացությունների 60-70%-ը քիրալային է, այսինքն՝ ասիմետրիկ կառուցվածք ունեն, որոնց մի ձևի առկայությունը կարող է դեղաբանորեն ակտիվ լինել, իսկ հայելային պատկերը՝ լրիվ այլ ակտիվություն ունենալ: Օրինակ՝ թալիդոմիդ պատրաստուկն օգտագործվել է բժշկության մեջ խառն իզոմերների ձևով, որի արդյունքում ի հայտ է եկել տերատոգեն հատկություն: Այդ պատճառով երեխաները ծնվում էին արատներով: Հետագա ուսումնասիրությունների ժամանակ միայն պարզ դարձավ, որ տարածական մի ձևը տալիս էր դրական արդյունք, մյուսը՝ հանգեցնում ապագա սերունդների մուտացիաների»:

Հետազոտական խմբի ղեկավարի փաստմամբ, ծրագրով նախատեսվում է ստեղծել նոր գործիքներ, որոնք հնարավորություն կտան ստանալու քիրալային կառուցվածք ունեցող բարձր մաքրությամբ նոր նյութեր. «Թեմայի արդիականության մասին է վկայում այս տարի Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականների գործունեությունը. նրանք հետազոտում են հենց քիրալային սինթեզը»:

«Մեր նպատակը կատալիզատորների սինթեզի ծրագրավորումն է, այսինքն՝ նախագծումը, այնուհետև այդ կատալիզատորների ակտիվության որոշումը մոդելային տարբեր ռեակցիաների վրա, որոնք ցույց կտան, թե տվյալ կառուցվածքի նյութերը կատալիտիկ ինչ հատկություն ունեն և արդյոք ավելի արդյունավետ են, քան ներկայումս հայտնի նյութերն են»,- նշել է Արմեն Գալստյանը:

Նրա խոսքով, քիմիան փորձարարական գիտություն է, այսինքն՝ ծրագրով նախատեսված քայլերը պետք է փորձարկվեն, հետազոտության արդյունքները միանգամից արտադրանքի չեն վերածվելու, այլ ստեղծվելու են նոր գործիքներ, որոնք քիմիկոսները կարող են կիրառել նյութաստեղծման ժամանակ. «Ստացված վերջնարդյունքների հիման վրա էլ պատրաստվելու են հանրամատչելի դասախոսություններ և իրազեկող այլ նյութեր»:

Ծրագրով նախատեսված գաղափարները փորձարկելու համար, ըստ Արմեն Գալստյանի, անհրաժեշտ է վերանորոգել Օրգանական քիմիայի գիտահետազոտական լաբորատորիան, որտեղ էլ աշխատելու է հետազոտական խումբը: Դրամաշնորհի շրջանակում նախատեսվում է լաբորատորիան հնարավորինս համապատասխանեցնել միջազգային ընդունված չափորոշիչներին.
«Լաբորատորիաներում իրականացվող գիտական յուրաքանչյուր մեր գործունեություն կապված է կրթական բաղադրիչի հետ, քանի որ այնտեղ իրականացվում են ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի և ասպիրանտական ատենախոսությունների համար նախատեսված հետազոտություններ, գործունեություն է ծավալում նաև ֆակուլտետի ՈՒԳԸ-ն»:

Ծրագիրը եռամյա է: Պահանջների համաձայն՝ խմբի անդամները գումարային 15 օր պետք է լինեն ծրագրի գործընկեր հաստատությունում և գիտական հետազոտություններ իրականացնեն: Արմեն Գալստյանն ասել է, որ համագործակցությունը կիրականացվի Մոսկվայի պետական համալսարանի հետ:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:14
Վենետիկում, Տոկիոյում, Ստրասբուրգում և Լիոնում Նոր տարվա գիշերն արգելվել է ալկոհոլի օգտագործումն ու հրավառությունը
Ամանորի գիշերը Վենետիկը, Տոկիոն, Ստրասբուրգը և Լիոնը կարգելեն ալկոհոլը: Մի շարք քաղաքներում արգելված են նաև մարդկանց մեծ կուտակումները,...
Աղբյուր` Panorama.am
14:49
ՌԴ-ում կարգելվի ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել
Պուտինը ստորագրել է միգրանտ երեխաներին դպրոցներ ընդունելու կարգի մասին օրենքը
Աղբյուր` Panorama.am
14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}