Տնտեսություն 13:28 23/10/2021 Հայաստան

Թուրքիայի ռազմավարական հեռանկարում ինքնիշխան Հայաստանն իր տնտեսական տարածքով անհաղթահարելի խոչընդոտ է. Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր,  ՀՅԴ կուսակցության անդամ Թադևոս Ավետիսյանը ներկայացրել է հերթական հոդվածը՝  «Տարածաշրջանային «ապաշրջափակման» տնտեսական ռիսկերը և հնարավոր հետևանքները».

Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը համաշխարհային արդի միտում է։ Այն կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ տարածաշրջանի երկրների համար, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցվածհիմքով, այլ ոչ թե մեկի կամ երկուսիպարտադրանքով։

Փաստ է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ մինչև 44-օրյա պատերազմը և Հայաստանի իշխանությունների խայտառակ պարտությունըՀայաստանի հարևան երկու երկրները նաև տնտեսական շրջափակման միջոցով էին փորձում առաջ մղել իրենց ազգային շահերը։

Հիմա, երբ ունեն ռազմական հաջողություններ ու դոմինանտություն, իսկ Հայաստանը գտնվում է անվտանգային և սոցիալ-տնտեսական ծանր մարտահրավերների առջև,թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է ապաշրջափակում՝ որպես իրենց ազգային շահերի առաջ մղման հաջորդ փուլ։

Այս համատեքստում հատկանշական է նաև, որ վերջին ընտրություններից հետո Հայաստանի գործող իշխանությունը ևս իր հնգամյա ծրագրում ձևակերպել է տարածաշրջանի ապաշրջափակման նպատակադրումը՝ որպես մեր երկրիփոխշահավետ գոյակցության հիմք՝ ակնկալելով նաևԹուրքիայի ու Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումը։

Տարածաշրջանային զարգացումների ներկա փուլում այս նպատակադրումը՝
- հակադրվում է Հայաստանի և Արցախի ընթացիկ տնտեսական շահերին,
- ամենակարճ ճանապարհն է տնտեսական մեթոդներով թուրքական ազդեցությունը մեր տարածաշրջանում անսահման տարածելու համար,
- անխուսափելիորեն հանգեցնելու է ինքնիշխանության և պետականության անդառնալի կորուստների՝ հայկական երկու պետությունների տնտեսական համակարգի թուրքացմանը համաքայլ,
- մյուս կողմից՝ այս նպատակադրումը թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի կենտրոնում է,ավելին՝ դարձել է առաջնային, օր առաջ և ամեն գնով, ներառյալ ռազմական ուժի կիրառման սպառնալիքով, իրագործման ենթակա,
- անխոս՝ ունի ոչ միայն կառուցողական վերաբերմունք մեր հարևան երկու պետություններում, այլև իրագործվում է անշեղորեն՝ հենց իրենց կողմից պարտադրվող սցենարով։

Հավաքական այս գնահատումներն ունեն առարկայական խորը հիմքեր․

1. Թուրքիայի ռազմավարական հեռանկարում ինքնիշխան Հայաստանն իր տնտեսական տարածքով անհաղթահարելի խոչընդոտ է։

2. Ադրբեջանի ՀՆԱ-ի շուրջ 40-45 տոկոսը նավթի և գազի արդյունահանումն է, իսկ տնտեսական համակարգն առավելապես կցված է Թուրքիայի տնտեսությանը։ Տարեկան շուրջ 18 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով արդյունահանվող ադրբեջանական նավթն ու գազը անփոխարինելի նյութական հիմք են Թուրքիայի տնտեսության կայուն զարգացման համար՝
- էներգետիկ էժան ռեսուրսներ,
- արտահանման աճող պահանջարկ ունեցող մեծ շուկա,
- նավթադոլարային ներդրումներ և այլն։

3. Թուրքիան այլ երկրների նկատմամբ ևս ակտիվորեն իրականացնում է տնտեսական էկսպանսիայի քաղաքականություն։Առկա են դրա հաջողված բազմաթիվ օրինակներ՝
- էքսպանսիայի ենթարկված երկրներում թուրքական կապիտալի և սեփականության առաջանցիկ աճ և դրանից բխող տնտեսական անորոշություններ,
- տնտեսական մեթոդներով քաղաքական կախվածության խորացում և ռիսկեր,
- տնտեսական անվտանգությանը պատճառված անդառնալի հետևանքներ,
- թուրքական ծագման կապիտալի և գործատուների միջոցով քաղաքական կապիտալի հետևողականորեն ձևավորում ընդունող երկրներում։

4. Անկախ Հայաստանի տնտեսական համակարգը ձևավորվել և զարգացել է հարևան երկու երկրների կողմից տնտեսական լիակատար շրջափակման պայմաններում, իսկ այդ երկրների հետ նախկինում եղած տրանսպորտային ենթակառուցվածքներն այլևս գոյություն չունեն։

5. Նոր ենթակառուցվածքների ձևավորումը պահանջելու է ֆինանսական ահռելի ներդրումներ, որին Հայաստանի մասնակցությունը լինելու է աննշան՝ հաշվի առնելով ներկա փուլում առկա պետական բյուջեի հնարավորությունները, օտարերկրյա ներդրումների ցածր մակարդակը, առաջանցիկ աճող պետական պարտքի և դրա սպասարկման բեռը։Այսինքն՝ դրանք ձևավորվելու և շահագործվելու են թուրք-ադրբեջանական կապիտալով՝ իրենց տնտեսական շահերի անվերապահ դոմինանտությամբ։

6. Հայաստանի տնտեսական համակարգը կորցնելու է տարածաշրջանում իր համեմատական առավելություններն ու հետաքրքրությունը,աշխարհագրական բարենպաստ դիրքը՝հյուսիս-հարավ հաղորդակցությունն ապահովելու առումով։

7. Հայաստանի տարածքով հաղորդակցության նոր կոմունիկացիաները ձևավորելու են թուրք-ադրբեջանական տնտեսական փոխսերտաճման նոր մակարդակ՝ բերելով երկարաժամկետ նոր մարտահրավերներ Հայաստանի տնտեսական անվտանգության տեսանկյունից։

8. Հայաստանի արտահանման հիմնական ներուժը երկարաժամկետում ունի հետևյալ աշխարհագրությունը՝ Իրան, ԵՄ և ԵԱՏՄ անդամ երկրներ։ Այս երկրներիհետ ձևավորված են նաև միջազգային առևտրի որոշակի արտոնություններով ռեժիմներ, բարեկամական կապեր և ռազմավարական գործընկերություն։

9. Արտահանմանը միտված հայկական արտադրանքը չունի մրցակցային առավելություններ թուրքական և ադրբեջանական շուկաներում։ Այս երկու երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրի անբարենպաստ հիմնական պայմաններն են՝
- արտահանման ճյուղերի բարձր համընկնումը,
- Հայաստանի արտահանող ճյուղերում համամետական բարձր ծախսերն ու տեխնոլոգիական ցածր մակարդակը,
- Հայաստանի համեմատ այդ երկրներում էներգետիկ ռեսուրսների էապես ցածր գները, գյուղատնտեսությանը տրամադրվող պետական սուբսիդիաների անհամեմատ մեծ ծավալը,
- մասշտաբի էֆեկտը,
- Թուրքիա-Ադրբեջան ազատ առևտրի ռեժիմը, իսկ երրորդ երկրներից ներմուծման նկատմամբ խիստ տարբերակված քաղաքականությունը,
- Իրականում Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ երկրների գնողունակ մեծ շուկայի հասանելիության անտեսումըև այլն։

10. Մասնագիտական այս գնահատումները հիմնավորվում են նաև պաշտոնական վիճակագրությամբ․
- 2010-2019թթ. Հայաստանը Թուրքիայից ընդհանուր ներմուծել է շուրջ 2,151 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ արտահանել է ընդամենը 13,9 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք՝ 155 անգամ պակաս,
- միայն 2019թ․ Թուրքիայից Հայաստանը ներմուծել է 268 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք, որը նախորդ 10 տարիներին ունեցել է աճի միտում,
- Հայաստանի ներմուծման կառուցվածքում Թուրքիայի տեսակարար կշիռը կազմել 5 տոկոս, իսկ արտահանման կառուցվածքում՝ 0,1 տոկոս՝ տարբերությունը 50 անգամ։

11. Առկա են իրատեսական և անկառավարելի ռիսկեր՝ Հայաստանի տնտեսական համակարգը թուրք-ադրբեջանական կապիտալով ամբողջապես կլանելու առումով, մասնավորապես․
- տնտեսության, ներառյալ՝ օտարերկրյա ներդրումների անհամեմատ փոքր ծավալները,
- տնտեսական անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ և համարժեք սահմանափակումների բացակայությունը,
- տնտեսության պատասխանատուների անսահման մոլուցքն ամեն գնով,այդ թվում՝ տնտեսական անվտանգության հաշվին ներդրումներ բերելուն ուղղված։

12. Մասնագիտական այս գնահատումները հիմնավորող վիճակագրական համեմատականը բերված է 2019թ․ցուցանիշներով, երբ դեռ չկային COVID-19 համավարակի և 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքները։ Մասնավորապես․
- 2019թ․ Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 13,6 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ Ադրբեջանի ՀՆԱ-ն 48,05 միլիարդ ԱՄՆ դոլար՝ 3,5 անգամ ավել,
- անկախացումից հետո Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդհանուր ներդրումների մաքուր պաշարները կազմում են շուրջ 5,9 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ճիշտ այնքան, որքան կազմում է Ադրբեջանի մեկ տարվա զուտ արտահանումը (արտաքին առևտրի դրական հաշվեմնացորդը),
- 2019թ․ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը կազմել է ընդամենը 100 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Ադրբեջանում՝ 15 անգամ ավել, Վրաստանում էլ՝ 5 անգամ ավել։

13. Քաղաքական խորացող անկայունությունը, տնտեսական վերականգնման ոչ բավարար տեմպը, ահագնացող գնաճը, գործազրկության և աղքատության բարձր մակարդակը, արտագաղթի նոր ալիքը, անվտանգային բարձր ռիսկերը, անհրաժեշտ սահմանափակումների գործուն համակարգի բացակայությունը, հատկապես՝ այդ երկրների հետ սահմանամերձ բնակավայրերում էապես մեծացնում են ՀՀ տարածքում հողի սեփականության հասանելիությունը թուրք-ադրբեջանական կապիտալի համար։

14. Պարզ ասած՝ թուրք-ադրբեջանական տանդեմը իր նավթադոլարներով «փողախեղտ» կանի Հայաստանի տնտեսությունը՝ այն դնելով իրենից անդառնալի կախվածության մեջ։ Օրինակ՝մեկ տարում արտահանվող ադրբեջանական նավթի հասույթի մեկ-երրորդով կամ զուտ արտահանման հասույթովկարող են տիրանալ Հայաստանի տնտեսության իրական հատվածում նախորդ 30 տարիներին կատարված օտարերկրյա ողջ ներդրումների մաքուր պաշարին։

15. Թուրքիայից ներմուծումը տեղական արտադրանքով փոխրինման նպատակադրումը կունենա ճիշտ հակառակ իրական դրսևորումը՝ տեղական արտադրանքը կփոխարինվի թուրքականով և ադրբեջանականով։ Ի դեպ, գործող իշխանություններն այս նպատակադրումը ողջ ուժով հիմնավորում և պարծենում էին 2020թ․հոկտեմբերին, երբ օբյեկտիվորեն արգելեցին թուրքական ապրանքների ներմուծումը։ Ավելին՝ թուրք-ադրբեջանական ներմուծումով տեղական արտադրանքի փոխարինումը հանգեցնելու է․
- համապատասխան ճյուղերում տեղական արտադրության ծավալների շարունակական նվազման և վերացման,
- ներմուծման ծավալների շարունակական աճի,
- մեր երկրից պահուստայինարտարժույթի արտահոսքի,
- ազգային արժույթի արժեզրկման և նոր գնաճային ճնշումներ,
- տնտեսական անվտանգության իրական նոր մարտահրավերների, որոնց մի մասին վաղուց բախվել են թուրքական տնտեսական էկսպանսիայի ենթարկվող երկրները։

16. Առաջնային և կործանարար հարված է լինելու մեր երկրի գյուղատնտեսության, հատկապես՝ ջերմոցային տնտեսության, տեքստիլ և մշակող արդյունաբերության ճյուղերի համար։

17. Փաստորեն․
- 44-օրյա պատերազմից և Հայաստանի իշխանությունների խայտառակ պարտությունից հետո թուրք-ադրբեջանական ռազմական ներխուժումը մտել է պասիվ փուլ,
- Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները պատերազմի իրական սպառնալիքը դարձրել են ստեղծված իրավիճակում Հայաստանից առավելագույնը կորզելու և արդեն տնտեսական ու դիվանագիտական ոլորտներում ազգային շահերը միակողմանիորեն զիջելու պարտադրանք,
- Հայաստանի իշխանություններն էլ երկրի տնտեսական ռազմավարական շահերի զիջումն իրականացնում են ապաշրջափակման կեղծ քողի տակ՝ տնտեսական ռազմավարական շահերի զիջումների դիմաց լավագույն դեպքում ակնկալելով կարճաժամկետ տնտեսական որոշ արդյունքներ։

Որպես ամփոփում․

Մեր երկր տնտեսությունը պետք է զարգանա ոչ թե ինքնանպատակ, շուկայական ազատ մրցակցության սկզբունքի վրա հիմնված վայրենի մոտեցումներով, այլ՝ խորացող անվտանգային և սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրներն առաջնահերթ լուծելու նպատակով։

Տարածաշրջանում արդյունավետ և փոխշահավետ տնտեսական ինտեգրումը և Հայաստանի տնտեսական կայուն զարգացումը չեն կարող լինել այս հիմնախնդիրներն անտեսելու, դրանք ավելացնելու և խորացնելու հաշվին։

Մեր երկրում ներդրումներն ու տնտեսական աճը պետք է նյութական հիմքը դառնան հայ ժողովրդի անվտանգ, արժանապատիվ, ազատ և բարեկեցիկ ապրելու ձգտումները կյանքի կոչելու համար։

Դրանք նախ և առաջ պետք է ուղղված լինեն Հայաստանի ու Արցախի ընդհանուր տարածքի պաշտպանությանը, առկամարդկային և տնտեսական ամբողջական ներուժի օգտագործմանը:

Սոցիալական պետությունն իր դրական ու առարկայական պարտավորությունները պետք է իրականացնի ողջ ծավալով և անշեղորեն, ազգային շահերի հիմքով: Դրանք չպետք է զիջի ո՛չ շուկայի անտեսանելի ձեռքին, ո՛չ էլ իր ազգային շահերին հակասող և այլ պետությունների շահերով առաջնորդվող արտաքին թվացյալ հնարավորություններին»։ 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}