Միքայել Ոսկանյանը և «Տաղարան» համույթը հանդես կգան համերգով
Թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը և Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը հանդես կգան համերգով։ «Զոմա , Զոմա էր...» խորագրով համերգը կկայանա հոկտեմբերի 28-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ ելույթ կունենա «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան), իսկ որպես մենակատարներ հանդես կգան Միքայել Ոսկանյանը (թառ /վոկալ), «Տաղարան» համույթի մենակատարներ Լուսինե Մարկոսյանը (մեցցո սոպրանո), Արսեն Ստեփանյանը (տենոր), Գայանե Ղամբարյանը (սոպրանո), Գալինա Ցոլակյանը (սոպրանո)։
Համերգային ծրագրում հեթանոս ժամանակներից մեզ հասած հայկական երգերի ու մեղեդիների մշակումներն են։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները