Սպիտակ տունը մեկնաբանում է Բոլդուինի մասնակցությամբ մահացու միջադեպը
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ճեպազրույցում մեկնաբանել է հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինի հետ կապված միջադեպը, ով պատահաբար կրակել էր օպերատորի վրա։ Ըստ «Գազետա ռու»-ի՝ ասուլիսի հեռարձակումն իրականացվել է Սպիտակ տան YouTube-ի ալիքով։
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը տեղի ունեցածը ողբերգություն է անվանել։
«Մեր մտքերն ու աղոթքները տուժածների ընտանիքների հետ են»,-ասել է Փսակին լրագրողներին, որոնք խնդրել են նրան մեկնաբանել ճակատագրական միջադեպը:
Բոլդուինը հայտարարել է, որ համագործակցում է ոստիկանության հետ՝ օպերատոր Գալինա Հաթչինսի սպանության միջադեպի հետաքննության համար։ Դորասանի խոսքով՝ ինքը կապի մեջ է օպերատորի ընտանիքի հետ, և նարնց առաջարկում է իր աջակցությունը:
Մահացու միջադեպը տեղի է ունեցել Rust ֆիլմի նկարահանման հրապարակում: Ոստիկանությունը ենթադրում է, որ Բոլդուինը նկարահանման հրապարակում կրակել է հենարանային զենքից, սակայն դատարկ պարկուճը ինչ-ինչ պատճառներով սխալ է աշխատել և վերածվել բեկորների, որոնք հարվածել են անձնակազմի երկու անդամներին՝ 42-ամյա օպերատոր Գալինա Հաթչինսին և 48-ամյա ռեժիսոր Ջոել Սոուզային։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները