Բաքվի բռնապետին սպառնացող իրանական գործիչների մի պատկառելի հատվածը կազմում են հենց ատրպատականցիները. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Էրդողանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանն իր թիրախների ցանկում չի ընդգրկի Ադրբեջանը՝ նաև հաշվի առնելով Իրանում «ադրբեջանցիների պատկառելի» քանակը։
Նախ՝ Իրանում էթնիկ ադրբեջանցիներ չկան։ Ատրապատականցիները, չնայած թյուրքալեզվության հանգամանքին, մեծամասամբ չեն նույնացնում իրենց Արաքսից հյուսիս բնակվող էթնիկ ադրբեջանցիների հետ։
Երկրորդը՝ նման պոռոտախոս հայտարարություններով էրդողանական վարչախումբը փաստացիորեն Իրանի համար թիրախ դարձրեց առանց այն էլ պատժիչ գործողությունների արդյունքում Ատրպատականում բզկտված պանթյուրքական լուսանցքային խմբակներին, որոնց լիակատար ճնշման ուղղությամբ իրանական պետության կողմից արվող քայլերն, անտարակույս, էլ ավելի նպատակասլաց են դառնալու։
Ի դեպ, Բաքվի բռնապետին նաև բացահայտորեն սպառնացող իրանական պետական, ռազմական հասարակական և հոգևորական գործիչների մի պատկառելի հատվածը կազմում են հենց ատրպատականցիները, որոնք այսուհետ էլ չեն վարանի շարունակել «ապտակներ» հասցնել նրան, եթե դա պահանջի իրենց հայրենիք Իրանի պետական շահը»։
Հարակից հրապարակումներ`
- Որոշակի բլեֆի բաղադրիչ կա Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններում. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Հիմա Բաքվի բռնապետը բարբաջում է մեր իսկ հինավուրց հողում
- Ենթադրաբար դա պետք է լինի Իրանը․ Վարդան Ոսկանյան
- Ալիևի դիրքերը թե միջազգային ասպարեզում և թե իր երկրի ներսում նկատելիորեն սասանվել են. Վարդան Ոսկանյան
- Բաքվի բռնապետի վրա իրանական նաև պաշտոնական մակարդակում քարոզչական ճնշումը մեծանում է. Վարդան Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին