Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել «պոռնոկայքում»
Համաշխարհային գեղանկարչությունը ստիպված «գնում է» պոռնոկայք. Վիեննայի թանգարանների ասոցիացիան որոշել է «նյու» ոճի գլուխգործոցները տեղադրել OnlyFans հարթակում։ Եվրանյուզը գրում է, որ ֆորմալ առումով, իհարկե, այն պոռնոկայք չէ, այն պարզապես հնարավորություն է տալիս վճարովի հիմունքներով կոնտենտ տեղադրել: Բայց ոչինչ չունի բաց տեսարանների դեմ՝ ի տարբերություն սոցիալական ցանցերի, որոնք անընդհատ արգելում են անգամ աշխարհահռչակ ստեղծագործությունները։
«Մենք իմացանք, ավելի ճիշտ գիտեինք, որ OnlyFans-ը ինքնատիպ հարթակ է: Նրանք բավականին հանգիստ են վերաբերում մերկությանը։ Ուստի մենք որոշեցինք այս հնարքը փորձել՝ արվեստի այդպիդի մեծագույն գործերը տեղադրել այնպիսի ցանցում, ինչպիսին OnlyFans-ն է»,- ասել է Վիեննայի տուրիստական խորհրդի տնօրեն Նորբերտ Քեթները։
«Պալեոլիթյան Վեներան» Վիլենդորֆից, մարդկային արվեստի ամենահին և ամենահայտնի գործերից մեկը, որը ստեղծվել է 25 հազար տարի առաջ, արգելված է Ֆեյսբուքի ալգորիթմով։ Վիեննայի թանգարանների ղեկավարները վստահ են, որ արհեստական ինտելեկտը կարող է իրեն ավելի խելացի պահել։
«Թվայնացման այս դարաշրջանում պատկերների ճանաչման ծրագրերն ի վիճակի չեն տարբերել սիրահարների մարմիններն ու արվեստի գործերը։ Պետք է ասեմ, որ մեզ նորարարություն է պետք, արվեստի գործերը պետք է տարբերեն պոռնոգրաֆիկ պատկերներից»,- ասել է Լեոպոլդի թանգարանի տնօրենը։
«Ճիշտ է, նույնիսկ կենդանի մարդիկ միշտ չէ, որ համաձայնվում են այս կամ այն գործը համարել արվեստի ստեղծագործություն, թե պոռնոգրաֆիա։ Այսօր ցուցադրվող շատ աշխատանքներ տարիներ ու տասնամյակներ շարունակ ենթարկվել են գրաքննության: Վիեննայի թանգարաններում կարծում են, որ այսօր արվեստի ազատության համար պայքարի նոր փուլ է անհրաժեշտ»,- գրել է Եվրանյուզը։
OnlyFans- ի հաշիվ մուտք գործելու հետ մեկտեղ այցելուներին տրվում է իսկական տոմս դեպի իրական թանգարան` որպեսզի հենց իրենց որոշեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները