Երկարատև դադարից հետո Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում կներկայացվի Վերդիի «Աիդա» օպերան
Երկարատև դադարից հետո հոկտեմբերի 30-ին, 31-ին և նոյեմբերի 2-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Վերդիի գլուխգործոց «Աիդա» օպերան:
«Մեզ համար անչափ կարևոր է Վերդիի այս նշանավոր օպերան մեր խաղացանկում ունենալը»,- նշում է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դիրիժոր Կարեն Դուրգարյանը:
Վերդին «Աիդա» օպերան գրել է Սուեզի ջրանցքի բացման առթիվ՝ եգիպտական կառավարության պատվերով։ Գործողությունները տեղի են ունենում Եգիպտոսում՝ փարավոնների տիրապետության օրոք։ Երաժշտական դրաման եգիպտական զորավար Ռադամեսի և ստրկուհի Աիդայի սիրո մասին է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան