Հռոմի պապը Մեսսիի ինքնագրով մարզաշապիկ է ստացել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին՝ ֆուտբոլիստի ինքնագրով փարիզյան թիմի մարզաշապիկի համար: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Telam-ին։
«Մեծ սիրով» մակագրությամբ շապիկը Հռոմի պապին է նվիրել պաշտոնական այցով Վատիկան ժամանած Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը։
«Սիրելի եղբայր, շնորհակալ եմ ինձ ուղարկած շապիկի, գործին նվիրվածության և քո պարզության համար: Շնորհակալ եմ քո հաստատակամության համար։ Մնա այսպիսին, ինչպիսին կաս։ Աստված օրհնի քեզ, դու միշտ կարող ես ապավինել ինձ: Ուրախ եմ, որ դու մեծամիտ չես»,- դիմելով ֆուտբոլիսիտն՝ նշել է Ֆրանցիսկոս պապը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին