Եթե չունենք ամուր պաշտպանված սահման, ապա Արցախի բնակչության արտագաղթ պարբերաբար լինելու է. Դավիթ Գալստյան
«Մենք ամպագորգոռ հայտարարություններով միշտ ասել ենք, որ պետությունը կանգնած է զինվորի թիկունքին, բայց այսօրվա սահմանին կանգնած զինվորի վիճակը բոլորիս մտահոգում է»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը:
Ըստ պատգամավորի՝ եթե ձմռան շեմին սահմանին զինվորներ կան, որ դեռ վրաններում են իրենց հերթապահությունն անցկացնում, ապա այն բոլորի ամոթն է և բացատրեց, որ այդ զինվորների շնորհիվ է, որ Հայաստանում և Արցախում կազմակերպվում խաղաղ կյանքը:
«Նման վերաբերմունքը մեր պաշտպանության բանակի և սահմանին հերթապահություն կատարող զինվնորի հանդեպ միանշանակ անընդունելի է և այսօր պետք է բոլոր միջոցներն ուղղել բնագծին»,-հայտնեց Գալստյանը և շեշտեց, որ խուսափում է սահման բառն օգտագործել, քանի որ Արցախի Հանրապետության սահմաներն ավելի մեծ են, քան այն գիծը, որտեղ զինվորները հերթապահություն են իրականացնում:
Նրա խոսքով՝ իշխանությունների քյալերը սահմանին տիրող իրավիճակի ուղղությամբ անընդունելի է, քանի որ տեսնելով, թե սահմանին ինչ վիճակ է, խաղաղ բնակչությունն ևս մտահոգվում է:
«Մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ միայն սոցիալական ծրագրեր իրականացնելով մեր քաղաքացին չի կարող տևական ժամանակ նման իրավիճակում կարողանա իր կյանքը կառուցել»,-ասաց Դավիթ Գալստյանը և հավելեց. «Եթե չունենք ամուր պաշտպանված սահման, ապա խաղաղ բնակչության արտագաղթը, որն ավելի մտահոգիչ է, լինելու է պարբերաբար»:
Պատգամավորը գտնում է, որ սոցիալական աջակցության ծրագրերը պետք է այնպես անել, որ դրանք օգտագրոծվի քաղաքացու կողմից որպես ներդրում Արցախում, հակառակ դեպքում դրանք կնպաստեն արտագաղթինն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան