Աֆղանստանում հարձակումների հետևանքով հինգ մարդ է զոհվել
Առնվազն հինգ մարդ է զոհվել Աֆղանստանի Նանգարհար նահանգի մայրաքաղաք Ջալալաբադում անհայտ անձանց հարձակումների արդյունքում: Լուրը «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է նահանգային ոստիկանության աղբյուրը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքի ութերորդ թաղամասում ավտոմեքենան պայթել է ճամփեզրին տեղադրված ականի վրա, ինչի հետևանքով մեկ երեխա է մահացել, ևս երեքը՝ վիրավորվել։
Նույն օրը Ջալալաբադի առաջին թաղամասում անհայտ անձը կրակ է բացել ազգային անվտանգության աշխատակիցների վրա, ինչի հետևանքով սպանվել է «Թալիբան» շարժման առնվազն չորս զինյալ։