23.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1962 մարդ, մահացել է 39 հիվանդ
Հայաստանում հոկտեմբերի 22-ին կատարվել է 16 888 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1219 մարդ, գրանցվել է մահվան 39 դեպք։ Նրանցից 8-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հոկտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 293 014 դեպք, որոնցից 259 705-ն` առողջացած, 5975-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1256 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7231 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26 078 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 975 680 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 22.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2146 մարդ, մահացել է 47 հիվանդ
- 21.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2603 մարդ, մահացել է 37 հիվանդ
- 20.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2066 մարդ, մահացել է 31 հիվանդ
- 19.10.2021. Կորոնավիրուսով 38 հիվանդ է մահացել
- 18.10.2021. Կորոնավիրուսով 28 հիվանդ է մահացել
- 17.10.2021. Կորոնավիրուսից 24 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները