23.10.2021. Արցախում կորոնավիրուսի 46 նոր դեպք է գրանցվել
Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 22-ին կատարվել է 140 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրները հիմնականում Ստեփանակերտ քաղաքից են:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 124 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15495 քաղաքացու հետազոտություն, որից 1594-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 22.10.2021. Արցախում կորոնավիրուսի 67 նոր դեպք է գրանցվել
- 21.10.2021. Արցախում կորոնավիրուսի 46 նոր դեպք է գրանցվել
- 20.10.2021. Արցախում կորոնավիրուսի 35 նոր դեպք է գրանցվել
- 19.10.2021. Արցախում կորոնավիրուսի 31 նոր դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան