Բոլդուինի կողմից սպանված օպերատորի ծնողները հաշիվ են պահանջել
Օպերատոր Գալինա Հաթչինսի ծնողները, որը գնդակահարվել էր «Ժանգ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, պահանջում են պատժել դստեր մահվան մեղավորներին: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, այդ մասին գրում է The Sun-ը:
Ընտանիքի մտերիմները պարբերականին պատմել են, որ հայրն ու մայրը Գալինայի մահվան մասին իմացել են ամուսնուց՝ Մեթյուից:
«Նրանք վշտացած են, բայց միևնույն ժամանակ ցանկանում են ստանալ իրենց հարցերի պատասխանները: Եթե դա ինչ-որ մեկի սխալն է, ապա դրա համար պետք է պատասխան տան»,-ասել է Հաթչինսի ընկերներից մեկը:
Նա նաև նշել է, որ ներկայումս ծնողները բյուրոկրատական հարցեր են լուծում` ԱՄՆ մեկնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր են ձեռք բերում:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ստուդիան վախենում է զոհի ընտանիքի խոշոր հայցից, եթե պարզվի, որ միջադեպից կարելի էր խուսափել:
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակ տունը մեկնաբանում է Բոլդուինի մասնակցությամբ մահացու միջադեպը
- Ալեք Բոլդուինը խոսել է օպերատորին պատահաբար սպանելու մասին
- Դերասան Ալեք Բոլդուինը նկարահանումների ժամանակ սպանել է օպերատորին