Պեսկովը՝ Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին
Եթե ձեռք բերվի Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն, Կրեմլն այդ մասին ժամանակին կտեղեկացնի։ Ռիա նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք այդ մասին ժամանակին կտեղեկացնենք», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք իսկապես նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում նախատեսվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում, նաև՝ բանակցությունների արդյունքում նախատեսվում է եռակողմ հայտարարություններ ստորագրել։
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմությունն երկրորդ հրատապ արտահերթ նիստը կհրավիրի. hraparak.am
- Պուտինը, Փաշինյանը և Ալիևը հնարավոր է հանդիպեն նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում
- «Նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու». Թաթուլ Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան