ԶԼՄ-ները պատմել են, թե ինչու է Ելիզաբեթ 2րդ գիշերել հիվանդանոցում
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզաբեթ 2-րդը գիշերել է հիվանդանոցում միայն ուշ ժամի պատճառով, որը խանգարել է նրան տուն վերադառնալ։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հայտնել էր, որ Ելիզաբեթ II-ը հիվանդանոց է ժամանել չորեքշաբթի, իսկ հինգշաբթի օրը վերադարձել Վինձորի ամրոց։
Ելիզաբեթ II-ը բժիշկների խորհրդով այցելել է Լոնդոնի կենտրոնում գտնվող Էդվարդ VII թագավորի մասնավոր կլինիկա՝ հետազոտության։
Պարբերականի տվյալներով՝ 95-ամյա թագուհին գիշերել է հիվանդանոցում, քանի որ նրա օգնականները այդքան ուշ ժամի չէին ցանկանում վերադառնալ Վինձոր։
Ինչպես նշում է հրատարակությունը, վերջին անգամ թագուհին գիշերն անցկացրել է հիվանդանոցում 2013 թվականին, երբ տառապել է գաստրոէնտերիտից:
Վերջին 40 տարիների ընթացքում Ելիզաբեթ Երկրորդը հիվանդանոցներում եղել է ընդամենը հինգ անգամ։
Հարակից հրապարակումներ`
- Ելիզաբեթ Երկրորդ թագուհին որոշել է հրաժարվել ալկոհոլից
- Ելիզավետա Երկրորդ թագուհի. Մենք նորից կհանդիպենք, լավագույն օրերը կվերադառնան
- Ելիզաբեթ II-ը ստորագրել է Brexit-ի փաստաթուղթը