Օսլոյում բացվել է Էդվարդ Մունկի նոր թանգարանը
13 հարկ, 28 հազար ցուցանմուշ և ռեստորան, որը նայում է Օսլո- ֆյորդին. ուրբաթ օրը Նորվեգիայի մայրաքաղաքում բացվել է հանրահայտ նկարիչ Էդվարդ Մունկի նոր թանգարանը: Նոր շենքը հինգ անգամ ավելի մեծ է, քան նախորդը։ Բացի ցուցասրահներից, այստեղ կա խանութ, գրադարան և ներկայացումների և սեմինարների համար նախատեսված տարածք:
«Այսօր մենք նշում ենք Մունկի նոր կյանքի սկիզբը»,- Եվրանյուզի հաղորդմամբ՝ թանգարանի բացմանն ասել է Նորվեգիայի թագավար Հարալդ 5-րդը։
Էդվարդ Մունկը էքսպրեսիոնիզմի առաջին ներկայացուցիչներից է: Իր աշխատանքներում նա արծարծել է անհանգստության, վախերի, տառապանքի և ընդհանրապես հույզերի թեմաները:
Թանգարանում ցուցադրված է նաև նրա ամենահայտնի կտավը՝ «Ճիչը»: Բացի այդ, թանգարանում կարելի է տեսնել «Մադոննա», «Կյանքի պար», «Համբույր» և նկարչի բազմաթիվ ինքնանկարներ։
Էդվարդ Մունկի մայրը մահացել է տուբերկուլոզից, երբ նա ընդամենը հինգ տարեկան է եղել: Ավելի ուշ նույն հիվանդությունից մահացել է նաև նկարչի քույրը։ Կորուստը ողբերգական հետք է թողել վարպետի ողջ ստեղծագործության գործունեության վրա։
Էդվարդ Մունկը մահացել է 80 տարեկան հասակում, նա ամուսանացած չի եղել, երեխաներ չի ունեցել։ Մունկն իր բոլոր աշխատանքները կտակել է Օսլո քաղաքին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները