Սպանության մեջ մեղադրվող Թելման Իսմայիլովը Ռուսաստանին չի արտահանձնվի
Գործարար, Չերկիզովսկու շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովը չի կարող արտահանձնվել Ռուսաստանին՝ Չեռնոգորիայում քաղաքական ապաստան ստանալուց հետո: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ձեռնարկատիրոջ փաստաբան Մարինա Ռուսակովային ։
Նա հաստատել է, որ Իսմայիլովն այժմ ազատության մեջ է։ Հինգշաբթի օրը գործարարի փաստաբան Միլոշ Վուկսանովիչը հայտնել է, որ իր պաշտպանյալը ազատ է արձակվել արտահանձնման հիմնարկից և ապաստան է ստացել Չեռնոգորիայում։
«Այժմ Ռուսաստանին արտահանձնում չի լինի, դա ուղղակի անհնար է Չեռնոգորիայում քաղաքական ապաստան ստանալուց հետո»,-ասել է Ռուսակովան։
Ավելի վաղ Ռուսաստանը Իսմայիլովին արտահանձնելու խնդրանքով դիմել էր Չեռնոգորիային։ Ռուսաստանի Դաշնությունում գործարարը հեռակա կարգով ձերբակալվել է և մեղադրվում է սպանության քրեական գործի շրջանակներում։