«Երբ ես տխուր եմ» ֆիլմը չորս շաբաթում երեք անիմացիոն փառատոնի է մասնակցում
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» հայ-ֆրանսիական արտադրության անիմացիոն ֆիլմն ընտրվել է աշխարհի 3-րդ անիմացիոն ամենահին` «Սինանիմա» կինոփառատոնում (Պորտուգալիա) մասնակցելու համար, որը տեղի է ունենալու նոյեմբերի սկզբին: Այս մասին հայտնում են Ազգային կինոկենտրոնից։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Անիմեսթում (Ռումինիա)՝ հոկտեմբերի 15-ին, իսկ ասիական պրեմիերան տեղի կունենա Բուչոնի Անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոնում՝ Հարավային Կորեայում, դեռ մինչ Սինանիմայի մասնակցությունը:
Ֆիլմն արտադրել է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրողը «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա) ընկերությունն է, ռեժիսորը՝ Լիլիթ Ալթունյանը, սցենարի հեղինակները՝ Լիլիթ Ալթունյանը և Արմինե Անդան, պրոդյուսերը՝ Արմինե Անդան, համա-պրոդյուսերը՝ Ռեժինալդ դե Գիյեբոնը, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը: Դերերում՝ Արմինե Անդա (հայերեն ձայն), Նաիրի Խաչադուրեան (ֆրանսերեն ձայն), Վիկտորիա Ալեքսանյան (անգլերեն ձայն):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները