Հարավային Կորեայում ցուցարարները «The Squid Game» կոստյումներով կառավարությունից պահանջել են բարելավել աշխատողների իրավունքները
Հարավային Կորեայում հազարավոր արհմիութենական աշխատակիցներ՝ հագած աղմկահարույց «Կաղամարի խաղը» (The Squid Game) հեռուստասերիալի հիթային կոստյումներ, ցույց են կազմակերպել: Այս մասին գրում է «insider.com»-ը։
Հաղորդվում է, որ ցույցերին մասնակցել է Հարավային Կորեայի արհմիությունների կոնֆեդերացիայի մոտ 80 հազար անդամ: Նրանք գործադուլ են հայտարարել 13 քաղաքներում՝ իշխանություններից պահանջելով բարելավել ոչ կանոնավոր աշխատողների աշխատանքային պայմանները և բարձրացնել նվազագույն աշխատավարձը։
Երկրի մայրաքաղաք Սեուլում ցույցի է դուրս եկել 27 հազար մարդ:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն արհմիությունների աշխատակիցներին կոչ է արել զերծ մնալ զանգվածային ցույցերից՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։