Նոյեմբերի 1-ից Մոլդովա ռուսական գազի մատակարարումներն ամբողջական դադարեցման ռիսկի տակ են
Մոսկվայի բանակցություններում Քիշնևին չի հաջողվել համաձայնեցնել գազի մատակարարման նոր պայմանները: «Ինտերֆաքս»-ին այդ մասին ասել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը: Նախորդ պայմանագրի ժամկետն ավարտվել էր սեպտեմբերի վերջին, բայց Մոլդովան և «Գազպրոմը» պայմանավորվել էին երկարաձգել այն մեկ ամսով:
Լրատվական գործակալության զրուցակցի խոսքով՝ գազի հարցերով նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի հետ ռուս-մոլդովական երկօրյա բանակցությունները կառավարության և «Գազպրոմի» ներկայացուցիչների միջև ապարդյուն են անցել:
«Ռուսական կողմն առաջարկեց արդար շուկայական գին՝ հավելյալ 25% զեղչով: Այս զեղչը ստանալու միակ պայմանը Մոլդովայի Հանրապետության՝ նախորդ տարիների ընթացքում կուտակված պարտքը 3 տարվա ընթացքում վերադարձն էր, որը մոտավորապես 700 միլիոն դոլար է կազմում (առանց Մերձդնեստրի): Այնուամենայնիվ, մոլդովական պատվիրակությունը՝ ի դեմս երկու փոխվարչապետեր Կուլմինսկու և Սպինուի, պատճառաբանելով անհրաժեշտ միջոցների բացակայությանը, պնդել են շուկայական գնից երկու անգամ ցածր գնով վաճառելու իրենց առաջարկը»,-ասել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ նոյեմբերի 1-ից հետո Մոլդովա գազի մատակարարումներն ընդհատվելու վտանգի տակ են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան