Արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանի հոգեհանգստի տեղի կունենա հոկտեմբերի 24-ին
Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացու մեդալակիր, արվեստաբան Շահեն Խաչատրյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը՝ 18։00-20։30 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Այս մասին հայտնում են Նկարիչների միությունից։
Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբան Շահեն Խաչատրյանը ծնվել է 1934 թվականին Հալեպում։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1965 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1959 թվականից աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում, 1991-2003 թվականներին՝ տնօրեն, 1967-2004 թվականներին միաժամանակ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, 2004 թվականից՝ փոխտնօրեն, 1987 թվականից՝ Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահ։
Նա տասնյակ գրքերի ու ալբոմների հեղինակ է։ Շահեն Խաչատրյանը կազմակերպել է հայ կերպարվեստի ցուցահանդեսներ տարբեր երկրներում։ Արվեստաբանի ջանքերով հայ մշակույթի բազմաթիվ արժեքներ հանգրվանել են հայրենիքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը