Շվեդիայի հազվագյուտ կենդանիներին այժմ կարելի է հետևել սմարթֆոնի միջոցով
Շվեդիայի Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը «Google»- ի հետ համատեղ ստեղծել է ընդլայնված իրականություն, որը սմարթֆոնների օգտագործողներին թույլ է տալիս երկրի հազվագյուտ կենդանիներին տեսնել 3D ձևաչափով, հաղորդում է Europulse- ը, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Նախագծի նպատակն է սովորեցնել տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին ճանաչել անտառի բնակիչներին պատահական հանդիպելիս և չվնասել նրանց:
Տեսնելու համար լուսանին, արկտիկական աղվեսին, իշամեղվին, փայտփորիկին և խոզուկին (բոլորը նշված են Շվեդիայի Կարմիր գրքում), պարզապես պետք է սմարթֆոնով Google-ում գրել անունները՝ հնարավոր է նույնիսկ ռուսերեն:
Դրանից հետո որոնիչը ցույց պիտի տա նկարագրությամբ քարտ, որի վրա սեղմելով «Watch in 3D» գրվածքը ՝ օգտատերը կկարողանա դիտել կենդանուն բոլոր կողմերից և լսել այն հնչյունները, որոնք նա արձակում է: Իսկ սեղմելով «Տեղափոխել տուն», կարող եք նրանց դիտել էկրանի միջով և պատրաստել համատեղ լուսանկար կամ տեսանյութ: