Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է ռազմական օգնության նոր խմբաքանակ
Կիևը Վաշինգտոնից ստացել է անվտանգության նպատակով լրացուցիչ աջակցության վերջին խմբաքանակը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ուկրաինայի Զինված ուժերի կարիքների համար Միացյալ Նահանգների կառավարության 60 մլն դոլարի միջազգային անվտանգության աջակցության երրորդ խմբաքանակն է ստացել, որը. Ներառում է զինամթերք, հակատանկային և ճշգրիտ զենք, բժշկական սարքավորումներ և այլն»,- նշված է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։
Առաջին խմբաքանակը ստացվել էր հոկտեմբերի 10-ին, իսկ երկրորդը՝ ութ օր անց։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս ԱՄՆ կատարած այցի ժամանակ կարողացել էր պայմանավորվել մատակարարումների շուրջ։
Այս օգնությունը լրացրեց նախկինում համաձայնեցված 250 միլիոն դոլարի օգնությունը:
Կիևը նախկինում հայտնել էր, որ 2014 թվականից հետո Վաշինգտոնից ստացել են ավելի քան երկու միլիարդ դոլարի նյութատեխնիկական աջակցություն։