Ուկրաինայում անհայտ անձինք կտրտված հազարավոր «Աստվածաշնչեր» են հանձնել որպես թղթի մակուլատուրա
Ուկրաինայում հազարավոր «Աստվածաշնչեր» են հանձնվել թղթի վերամշակման, որոնցից մի քանիսը կտրտված են եղել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հումքի վերամշակման գործարանի սեփականատեր Լեոնիդ Չերեպեյնիկը:
Նման գտածո է հայտնաբերվել Կիևի մարզի Բրովարի քաղաքում:
«Մարդիկ, խնդրում եմ, խիղճ ունեցեք ... Ես ամեն ինչ հասկանում եմ, աղքատ եք,փող է պետք, բայց ոչ այս կերպ: Երբ մեզ հանձնեցին 2500 կգ (25000 կտոր) պոռնո ամսագրեր կամ սեքս խաղալիքների առանձին հավաքածու, ես ոչինչ չասացի: Բայց երբ բերեցին կտրտված «Աստվածաշունչ»-ը՝ Աստծո սուրբ խոսքը, սիրտս չդիմացավ»,-ասում է գրառման հեղինակը։
Չերեպեյնիկը անհայտ անձանց զգուշացրել է, որ ինքը «Աստվածաշունչ» կգնի հինգ անգամ ավելի թանկ, քան թղթի քաշի համար է վճարում, եթե նրանք չկտրտեն դրանք:
Մեկնաբաններին զայրացրել է գրքերի հետ կատարվածը, նրանցից մեկը նույնիսկ կատարվածն անվանել է «ահաբեկչական հարձակում», մյուսները համոզված են, որ այն կատարողները «կպատժվեն Աստծո կողմից»։