Ցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի թանգարանի 30-ամյակին
Սերգեյ Փարաջանովի թանգարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին ժամը 19:00-ին «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի ձմեռային այգում կայանալիք Սերգեյ Փարաջանովի թագարանի 30-ամյակին նվիրված ցուցադրության հանդիսավոր բացման արարողությունը, ինչպես նաև նույն օրը հյուրանոցում Փարաջանովին նվիրված սենյակի անվանակոչմանը:
Ս. Փարաջանովի թանգարանի աշխատակազմից հայտնում են, որ ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվելու են թանգարանի ֆոնդում պահվող և հիմնականում դեռևս չցուցադրված 30 ցուցանմուշներ, որոնք հնարավորություն կընձեռեն արվեստասեր հասարակությանը նորովի բացահատել կինոռեժիսոր-արվեստագետի ստեղծագործությունները, իսկ փարաջանովյան ոճով և ոգով կահավորված «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի համարում ծանոթանալու նրա՝ հյուրանոցում ապրելու պատմությանը:
Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988 թվականի Զավեն Սարգսյանի կողմից: Համաշխարհային հեղինակություն վայելող ֆիլմերի հեղինակ՝ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի թանգարանը գտնվում է Երևան քաղաքի Ձորագյուղ կոչվող գեղատեսիլ վայրում:
Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում 1988 թվականի հունվարին բացվել է Փարաջանովի արվեստի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը տևել է երեք ամիս: Այդ ընթացքում նա ցանկություն է հայտնել Թբիլիսիից տեղափոխվել՝ ապրելու և ստեղծագործելու Երևանում: Նույն տարվա ապրիլին Հայաստանի իշխանություններն որոշում են նրան հատկացնել շինություն՝ տուն-թանգարանի համար: Նրան առաջարկել են երկու տարբեր շինություններ. առաջինը գտնվում էր Աբովյան փողոցի վրա (այսօրվա Դալանը), իսկ մյուսը՝ «Ձորագյուղ» ազգագրական թաղամասի երկհարկանի կիսակառույցն էր` բնակության և թանգարանի համար, որին էլ նախապատվություն տվեց Փարաջանովը:
Հայաստանում 1988 թվականի երկրաշարժի պատճառով շինարարական աշխատանքները դադարեցվել են, որից հետո վերսկսվել՝ 1990 թվականի գարնանը, իսկ այդ ժամանակ նրա մոտ հայտնաբերվում է թոքերի քաղծկեղ:
Թանգարանի հիմնադիր-տնօրեն Զավեն Սարգսյանի ուղեկցմամբ Փարաջանովն իր ապագա տուն-թանգարան այցելել է միայն մեկ անգամ՝ բուժման նպատակով Փարիզ մեկնելուց առաջ: Այստեղից հեռացել է բուժված վերադառնալու մտքով, որ կապրի, կստեղծագործի ու կկազմակերպի իր թանգարանի ցուցադրությունը: Դժբախտաբար Փարիզից վերադառնալուց մի քանի օր հետո մահկանացուն է կնքում Երևանում՝ չիրականացնելով իր նպատակներից ոչ մեկը: Սերգեյ Փարաջանովի թանգարանը բացվել է 1991 թվականին՝ նրա մահվան տարելիցին:
Թանգարանում պահվում և ցուցադրվում են Փարաջանովի ստեղծած կոլաժները, ասամբլյաժները, էսքիզները, անձական իրերը, նամակները և հայտնի այլ արվեստագետների՝ թանգարանին նվիրված գործեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան