Աշխարհի ամենատարեց ծնողները 70 և 75 տարեկան հնդիկ ամուսիններ են
Հնդկաստանի բնակչուհի Ջիվունբեն Ռաբարին 70 տարեկանում առաջին անգամ մայրացել է, ինչի արդյունքում նա դարձել է աշխարհում ամենաուշ տարիքում առաջին անգամ երեխա լույս աշխարհ բերած մայրերից մեկը: Այս մասին գրում է «dailymail.com»-ը։
Առաջնեկի լույս աշխարհ գալու ժամանակ ամուսինը եղել է 75 տարեկան: Հպարտ ծնողները ցույց են տվել երեխային, որը լույս աշխարհ է եկել արտամարմնային բեղմնավորման միջոցով:
Կինը պատմել է, որ իրենք ամուսնացած են 45 տարի, սակայն տասնամյակներ շարունակ չեն կարողացել երեխա ունենալ: Նրա բժիշկն ընդգծել է, որ սա իսկապես հազվադեպ հանդիպող երևույթ է:
Աշխարհում առաջին անգամ մայրացած հայտնի ամենատարեց կինը հնդիկ Էրրամատի Մանգայամման է. նա 2019 ի սեպտեմբերին 74 տարեկանում երկվորյակ աղջիկներ է ունեցել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան