Ամերիկացիները վրդովված են տրանսգենդերին ծովակալի կոչում շնորհելու համար
Տրանսգենդեր Ռեյչել Լևինը Սպիտակ տան վարչակազմի կողմից արժանացել է չորս աստղանի ծովակալի կոչմանը, ինչն առաջին անգամն է երկրի պատմության մեջ: Fox News-ի լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Նշվում է, որ նա այժմ ԱՄՆ առողջապահության նախարարի օգնականն է:
Այս «պատմական» իրադարձության լուրը սոցցանցերի օգտատերերի մոտ բուռն արձագանք է առաջացրել։
Fox News հեռուստաալիքի հաղորդավար Թաքեր Կառլսոնն ասել, որ մոտ ապագայում սպասվում է «Բայդենի ձիու նշանակումը ԱՄՆ գերագույն դատարանի դատավոր»:
«Եվ ինչքա՞ն շուտ CNN-ը մեզ կտեղեկացնի «ձիու իրավունքների համար բեկումնային այդ պահի» մասին»,- հարցնում է նա։
Մեկնաբանների մեծ մասը բացասաբար են արձագանքել իշխանությունների որոշմանը` տեղի ունեցածն անվանելով ծաղրածուների շքերթ։