«Հրապարակ». Փաշինյանի հույսն առաջիկա ընտրություններին նախկիններն են
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հույսն առաջիկա ընտրություններին նախկիններն են, բոլոր համայնքներում բանակցում են տեղական իշխանիկների, թաղային հեղինակությունների և, առհասարակ, հարգանք ու կապեր ունեցողների հետ և խնդրում են աջակցություն: Եվ չնայած Կապանի մասին ՔՊ-ում կատակում են, թե պարտությունը երաշխավորված է, սակայն ՔՊ թեկնածուն` Դավիթ Դանիելյանը, չի հանձնվում, նա մոբիլիզացրել է ուժերը:
Մեր տեղեկություններով, նրա օգտին հատկապես ակտիվ աշխատում է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մերուժան Սիմոնյանի որդին՝ Դավիթ Սիմոնյանը, որը ԲՀԿ-ի հունիսյան ցուցակում չորրորդն էր: Դավիթ Սիմոնյանը ողջ օրը Դանիելյանի շտաբում է, անընդհատ հանդիպումների ու տասովկաների մեջ:
Հիշեցնենք, որ Կապանում ՔՊ թեկնածուի մրցակիցը գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանն է: Արդյո՞ք Դավիթ Սիմոնյանի աջակցությունը ՔՊ թեկնածուին կնշանակի, որ ԲՀԿ-ն էլ է աջակցում Դանիելյանին՝ հարցրինք ԲՀԿ-ական Արման Աբովյանին: Նա ասաց, որ տեղեկություն չունի Սիմոնյանի գործունեության մասին. «Կարծում եմ՝ մեկնաբանություն պետք է ստանաք այն անձից, ում մասին հարցը տվել եք: Ես վստահեցնում եմ, որ մենք այդ ամենի հետ կապ չունենք»: Դավիթ Սիմոնյանի և անգամ նրա հոր հետ կապվել չհաջողվեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան